Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ին, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 16-ին, 20-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկը սպասվում է +15 աստիճան տաքություն, գիշերը` +3: