Արամ Գրիգորյանը և Ստեփան Սարգսյանը` Եվրոպայի չեմպիոն
Արամ Գրիգորյանը և Ստեփան Սարգսյանը Ռուսաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տոնել Բուլղարիայում կայացած ձյուդոյի երիտասարդական առաջնությունում` համապատասխանաբար 60 և +100 կգ քաշային կարգերում: Այս մասին հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Արամ Գրիգորյանը Եվրոպայի 2012 թ. չեմպիոն է (մինչև 23 տարեկաններ), աշխարհի 2010 և 2011 թ. առաջնությունների մրցանակակիր, Եվրոպայի, աշխարհի գավաթի խաղարկությունների և «Գրան պրիի» պարգևների տիրակալ:
Ստեփան Սարգսյանը Ռուսաստանի մինչև 23 տարեկանների 2012 և 2013 թթ. առաջնությունների մրցանակակիր է և հաղթող, ինչպես նաև Եվրոպայի գավաթի 3 խաղարկության պարգևների տիրակալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում