«2014 թ-ի բյուջեն տրիվիալ խնդիրների լուծման, պետական գործառույթների իրականացման բյուջե է»
«2014 թ-ի բյուջեն տրիվիալ խնդիրների լուծման, պետական գործառույթների իրականացման բյուջե է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«2014 թ-ի բյուջեն բարդ բյուջեն չի: Ամեն մի հաջորդ ֆինանսական տարվա համար կա ձգտում այն ավելացնել: Սակայն ի՞նչ նպատակի համար` այնքան էլ պարզ չէ: Բոլոր դեպքերում այս պահին բյուջեին տարբեր անվանումներ տալը`սոցիալական, անիրատեսական, զարգացող, ընդլայնվող, զսպողական, ընդամենը հետաքրքիր բառերի կիրառում է: Այս բյուջեն շատ տրիվիալ խնդիրների լուծման, պետական գործառույթների իրականացման բյուջե է»:
«Այն ինչ որ մենք ունենք`1 տրլն 200 մլրդ-ի շրջանակներում բյուջե, չի կարող համարվել մեծ բյուջե: Դրանից ելնելով` բյուջեի իրատեսականության հարցը հետին պլան է մղվում»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները