
«Crikey.com». Թուրքիային միշտ էլ բարկացրել է Ցեղասպանւթյան հարցում որևէ պաշտոնական անդրադարձ. Հիմա էլ Ավստրալիան է կրակի մեջ
«Crikey.com» պարբերականն անդրադարձել է Թուրքիա-Ավստրալիա հարաբերություններին ու մասնավորապես Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքներին և տպագրել է «Ավստրալիան և պատմական պատերազմը» խորագրով հոդված:
«Թուրքիային միշտ էլ բարկացրել է Հայոց ցեղասպանության հարցում որևէ պաշտոնական անդրադարձ: Այս անգամ էլ կրակի մեջ է ընկել Ավստրալիան: Արևմտյան համակրանք են վայելում հայերը: Փոքրիկ քրիստոնեական ազգ՝ մուսլումանական թշնամիներով: Թուրքիան, որ Արևմուտքի հիմնական դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի անդամ, արգելքներ է դնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որի ժամանակ մեկ ու կես միլիոն հայեր կոտորվել են Օսմայան Թուրքիայի ձեռքով:
Անցյալ շաբաթ «ABC» լրատվականը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության փաստը հերքող աշխարհի ամենաակտիվ գործիչները ելույթ են ունենալու Կանբերայի խորհրդարանում: «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.» խորագրով միջոցառումը կազմակերպել է Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լորի Ֆերգյուսոնը: Ճառով հանդես է գալու նաև ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքարթին, որն ամբողջ աշխարհով քարոզում է, որպեսզի չճանաչվի Հայոց ցեղասպանությունը:
The Sydney Morning Herald-ը գրել էր, որ Թուրքիան զգուշացրել է Ավստրալիային` եթե վերջինս պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն կվնասի Թուրքիա-Ավստրալիա հարաբերություններին, ինչպես նաև 2015թ. Գալիպոլի հարյուրամյակի հիշատակմանը: Ավստրալիայի վարչապետ Բերի Օ' Ֆարելն ի պատասխան նշել է, որ Գալիպոլի 100-ամյա հիշատակումը քաղաքական նպատակներով է օգտագործվում:
2015թ ապրիլին հիշատակվելու է ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Գալլիպոլիի հարյուրամյակը, սա ամենահարմար պահն է Ավստրալիայի համար՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում աջակցություն ցուցաբերել:
Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Հոկին, ով հայկական ծագում ունի, շատ առիթներով կոչ է արել խորհրդարանին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը:
2011թ. նրան այդ հարցում աջակցություն էին ցուցաբերել Մալքոկ Թըրնբուլը և Մայլքլ Դենբայը: Սակայն պաշտոնական որևէ առաջխաղացման դեպքում Թուրքիայի արձագանքը պարզ կլինի: Կարծես այս պատամական առճակատումը բավարար կլինի դաշնային կառավարության համար այս թեմայից հեռու մնալ առնվազն մինչև հարյուրամյակի ավարտը»,-գրում է պարբերականը:
Նշենք, որ Նոր Հարավային Ուելսը՝ Ավստրալիայի ամենամեծ նահանգն է, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997 թվականին: Իսկ այս տարի էլ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: