Իրանում ցուցադրվել է 2 հազար կմ թռչելու հնարավորություն ունեցող «Ֆոթրոս» անօդաչու ինքնաթիռը
«Իրանում ցուցադրվել է 2 հազար կմ թռչելու հնարավորություն ունեցող «Ֆոթրոս» անօդաչու ինքնաթիռը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ժամեր առաջ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ֆոթրոս» անունը կրող տեղական արտադրության ամենամեծ անօդաչու ինքնաթիռի ցուցադրման արարողությունը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ «Ֆոթրոս» անօդաչու ինքնաթիռը 25 հազար ոտնաչափ բարձրության վրա, 16-30 ժամվա ընթացքում կարող է ավելի քան 2 հազար կմ թռիչքային գործողություն կատարել:
Անօդաչու ինքնաթիռին հնարավոր է ամրացնել նաև հրթիռներ: «Ֆոթրոս»-ը նախատեսված է ինչպես հետախուզական (ճանաչողական), այնպես էլ ռազմական գործողություններ իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում