«Մենք մինչև վերջ պայքարելու ենք». «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնություն (Տեսանյութ)
Եթե պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի մասին օրենքը գործի, ապա այն Հայաստանի հանրապետությանը կպատճառի ահռելի վնասներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանն ու Հարություն Աղլամազյանը:
«Մինչև վերջ մենք պայքարելու ենք օրենքի դեմ, կլինեն գործադուլներ, հանրահավաքներ, հնարավոր չէ, որ օրենքն այդ ձևով գործի»,-ասացին նրանք:
Նրանց խոսքով, խումբն ուսումնասիրել է և ուսումնասիրում է այն բացասական հետևանքները, որոնք առաջանալու են օրենքի կիրառման դեպքում: Նրանք ուսումնասիրել են այլ երկրներում կուտակային հիմնադրամների կիրառման փորձը:
Նախաձեռնության անդամների մտահոգությունները` տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ`
Հայաստանցիների կենսաթոշակները կկառավարեն ավստրիացիները
Է.Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը
Ակցիան շարունակվում է ՀՀԿ գրասենյակի դիմաց. «ՀՀԿ-ն մինչև ժամը 3-ը ժամանակ ունի»
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը