Բողոքի ակցիա գլխավոր դատախազության շենքի դիմաց` ընդդեմ դատախազ Պետրոսյանի (Տեսանյութ)
Այս պահին գլխավոր դատախազության շենքի առաջ բողոքի ակցիա են անցկացնում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտյալ Խաչիկ Հակոբյանի հարազատները: Նրանք բողոքում են Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Պետրոսյանի գործողությունների դեմ, պահանջում են նրան հեռացնել համակարգից, որ գոնե վերաքննիչ դատարանում Պետրոսյանը չներկայացնի մեղադրանքը:
Panorama.am-ը մանրամասն անդրադարձել է այս գործին և տեղեկացրել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը փաստաբան Ինեսա Պետրոսյանը բողոքարկել է` վերաքննիչ դատարանից պահանջելով արդարացնել այդ գործով իր պաշտպանյալներ Խաչիկ Հակոբյանին ու Արա Դիլանյանին:
Դատախազությունում ընդմիջման ժամ է, դեռևս ոչ ոք չի մոտեցել ակցիայի մասնակիցներին:
Մանրամասներն ու տեսանյութը` քիչ անց:
Նախորդող հրապարակում`
Դատախազի շանտաժը փաստաբանին. դատախազ Հայկ Պետրոսյանի կամայականությունները Սյունիքի մարզում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են