Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Հիշեցնենք, որ Կազանում տեղի ունեցած խոշոր ավիավթարի հետևանքով մահացել է 50 մարդ, որոնցից 6-ը օդանավի անձնակազմի անդամներն են:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան