Վահե Շահվերդյան. Այսօր թատրոնը շատ հիվանդություններ ունի
Թատերական գործիչների միավորման գործունեությունը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը գնահատում է բավարար: «Ընդունված է այդպես, ասում են՝ կամ բավարար, կամ անբավարար: Ես գնահատում եմ բավարար: Բայց անպայմանորեն պետք է վերանայել օրենքը, երկու տարին մեկ չի կարելի համագումար անել և երկու տարին մեկ գնահատական տալ: Սա կարծում եմ սխալ է բոլոր միությունների համար»,- Թատերական գործիչների միավորման համագումարից առաջ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Վահե Շահվերդյանը նշեց, որ այսօր հայ թատրոնը շատ հիվանդություններ ունի, իսկ դրանք բուժելու համար այդ երկու տարին շատ քիչ է: «Մանավանդ այն ֆինանսական հնարավորությունների դեպքում, որ թատրոնները ստանում են, շատ ծանր վիճակ է»,- ասաց ժողովրդական արտիստը:
Թատերական գործիչների ցածր աշխատավարձին միավորման համագումարին իր ելույթում անդրադարձավ նաև միավորման նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով ընդգծեց, որ հարկավոր է բարձրացնել աշխատավարձերի հարցը:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ թատրոնի գործունեությունն առաջին հերթին արվեստի գործ տալն է, ոչ նրբերշիկ արդադրելն է, ոչ էլ՝ զուգարանի թուղթ:
«Անհեթեթություն անհեթեթության հետևից ընդունվում են օրենքներ, որոնք սկսում են անդրադառնալ թատրոնի վրա: Գնումների մասին օրենքի մասին է խոսքը: Մինչև չհասկանանք, որ այս ոլորտը պիտի առաջնորդվի էլի օրենքներով, բայց օրենքներով, որոնք մղված են հենց բարձրարժեք գեղարվեստական գործ տալու, ստեղծելու կարևորագույն նպատակին, ոչ մի բան տեղից չի շարժվի»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Նախորդիվ՝
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները