ԱԺ փոխնախագահ. Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը
«Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը և համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությանը:
Տարածած հայտարարության մեջ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է` Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը:
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խարխլող այսօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների և միջազգային հանրության կողմից»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն, Ադրբեջանական ԶՈւ-երը, անսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ:
Նախորդող հրապարակում`
ՊՆ. Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում