«Թուրքիայի սպառնալիքներն ավելի շատ կմոտեցնեն այն օրվան, որ Ավստրալիայի դաշնային կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»
«The Australian» պարբերականը տպագրել է «Wollongong» համալսարանի դասախոս Ռոբերտ Կապլանի հոդվածը, ի պատասխան Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման դեպքում Թուրքիայի այն սպառնալիքին, թե այն կվնասի երկու պետությունների հարաբերություններին:
«Նոր Հարավային Ուելսի պաշտոնյաներին զարմացրեց Թուրքիայի թշնամական պատասխանը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման դեպքում: Աշխարհում նրանք ովքեր համարձակվում են պնդել պատմական ճշմարտությունը գիտեն Թուրքիայի արձագանքը: Անզակի օրվա նախաշեմին, Թուրքիայի կառավարությունը Էնվեր Փաշայի գլխավորությամբ կազմակերպել է 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը, որի ժամանակ կոտորվել են նաև ասորիներ:
Թուրքիայի կառավարությունն օգտագործում է իր դեսպանատան անձնակազմի բոլոր ռեսուրսները, ով համարձակվում է պնդել վայրագության արդարության մասին, և այն միշտ օգտագործում է նույն մաշված խուսափումը:
Ավստրալիայում հանդուրժում են ազատ խոսքը և Թուրքիայի սպառնալիքն ավելի շատ կմոտեցնի այն օրվան, որ դաշնային կառավարությունը կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հուսով եմ, որ այն տեղի կունենա մինչև Անզակի հարյուրամյակը»,-գրում է Կապլանը:
Նշենք, որ Անզակի օրը նվիրված է ավստրալացի և նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 1915 թվականին:
2015 թվականին լրանում է ինչպես թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը, այնպես էլ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում ավստրալիացի զինվորների մահվան 100-ամյա տարելիցը: