«Daily telegraph». Ավստրալիացիները պետք է իմանան, այս երկիրն է առաջինը օգնություն ցուցաբերել է Ցեղասպանություն վերապրած որբերին
«Daily telegraph» պարբերականն անդրադարձել է Ավստրալիա-Թուրքիա հարաբերություններին, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի կողմից կիրառվող սպառնալիքներին ու տպագրել է «Հանցագործություն չէ ինչ-որ մեկին հերքող համարելը» խորագրով հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքարթին այս շաբաթ խոսելու է Հայոց ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Անզակի օրվա նախաշեմին՝ 1915թ-ին, որը հանգեցերել է 1.5 միլիոն հայերի կոտորածին: Նա ուսումնասիրելով 1915թ. դեպքերը համարում է, որ քաղաքացիական պատերազմ է եղել և թուրքերը մտադրություն չեն ունեցել ոչնչացնել հայերին: Թուրքիան, որը նույնպես հերքում է Ցեղասպանությունը, նույն տեսակետն է կիսում: Իսկ նման տեսակետի դեմ են Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան:
Ավստրալիացի Ջեֆրի Ռոբերթսոնը, ով հիմնվելով բրիտանական փաստաթղթերի վրա եկել է այն եզրակցության, որ 1915թ դեպքերը ցեղասպանություն պետք է անվանել: Իսկ Ջասթին Մաքարթիի վերաբերյալ էլ վերջինս նշել է. «Ես նրա վերլուծությունները չեմ համարում օրինական, քանի որ այստեղ փաստացի բացառում է ցեղասպանության փաստը»:
Թուրքիայում 301 հոդվածը անօրեն է համարում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը և դրանով փորձում է ճնշել Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները: Ընդդեմ լրագրողների և Նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուկի հանդեպ այս հոդվածը կիրառում է ստացել, քանի որ վերջինս պնդում էր Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը:
Ռաֆայել Լեմկինը 1944 թ-ին ստեղծեց ցեղասպանություն եզրը: Նրա կողմից բնութագրվող ցեղասպանության եզրը համապատասխանում է այն ամենի հետ, որը 1915 թվականին տեղի է ունեցել հայերի հետ:
Ի՞նչ կապ ունի սա Ավստրալիայի հետ: Շատերը պետք է տեղյակ լինեն, որ Ավստրալիան առաջին մարդասիրական օգնությունն է ցուցաբերել է ցեղասպանությունը վերապրած որբերին: Գրականության մեջ հազարավոր օրինակներ կան այս մասին»:
Նշենք, որ Նոր Հարավային Ուելսը՝ Ավստրալիայի ամենամեծ նահանգն է, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997 թվականին: Իսկ այս տարի էլ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: