Թուրքական թերթը քննադատել է բռնապետ Ալիևին պետական շքանշանով պարգևատրելը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցը մնում է թուրքական մամուլի ակտուալ թեմաներից մեկը: Այսպես, «Taraf» թերթը դատապարտել է Իլհամ Ալիևին Անկարայում պետական շքանշանով պարգևատրելը և «Բռնակալին պետական շքանշան» խորագրով քննադատակն հոդված է հրապարակել:
«Դա մի երկիր է, որը ժողովրդավարության ինդեքսում 148 երկրների մեջ զբաղեցնում է 139-րդ տեղը: Այսինքն, այդ երկրում մարդու իրավունքները, իրավական պետությունը ընդամենը միֆ է: Այնպիսի երկիր է, որ «Աշխարհի ազատության քարտեզում» գտնվում է հետամնացության գոտում. 7 բալանոց սանդղակում Ադրբեջանը գնահատվում է 5,5 միավորով: Այսինքն, քաղաքական իրավունքներն ու անձնական ազատությունները բացակայում են: Այնպիսի երկիր է, որ Մամուլի ազատության ինդեքսում 179 երկրների մեջ 156-րդն է: Այսինքն, այնտեղ աճում է գրաքննությունը, սպառնալիքները, վախը և այլն: Այնպիսի երկիր, որ Amnesty International կազմակերպության վերջին զեկույցում ներկայացվում է որպես «բռնապետական»: Այսինքն, այդտեղ սովորական են ընդդիմության նկատմամբ ճնշումները, ոստիկանների կողմից բռնությունները, պատվերով ձերբակալությունները, խոշտանգումները: Այնպիսի երկիր է, որը Transparensy International-ի ցուցակում վերջին տեղերում է գտնվում՝ զբաղեցնելով 139-րդը 176 երկրների շարքում: Այսինքն, համատարած կաշառք, կոռուպցիա… Եվ այդ երկրի անունը Ադրբեջան է: Առաջնորդի անունն էլ` Իլհամ Ալիև»,-գրում է թերթը:
Ինչպես նշվում է հոդվածում՝ Ալիևը նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց ստացավ Թուրքիայի պետական շքանշան և ոչ թե մարդու իրավունքների, ժողովրդավարության, արադարության և ազատության ապահովման, այլ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար: Այսինքն, նավթ, գազ, խողովակաշար և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա