Հունաստանի ԱԳՆ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կվիրավորի քրիստոնյաներին
Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կանստանտինոս Կուտրասը հայտարարել է, որ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք Աթենքում ընդունել են որպես Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրեր, անախրոնիզմ են և վիրավորում են միլիոնավոր քրիստոնյաների զգացմունքները: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի
ձայն ռ/կ-ն:
«Թուրք պաշտոնատար անձանց կողմից բազմիցս արվող հայտարարությունները, որ տաճարը պետք է վերածել մզկիթի, անհասկանալի են մի պետության համար, որը ցանկանում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, այս կառույցի հիմնարար սկզբունքն է՝ կրոնական ազատությունների հանդեպ հարգանք ցուցաբերել:
Քրիստոնեական, բյուզանդական եկեղեցիները համաշխարհային մշակույթի և կրոնական ժառանգության անբաժանելի մասն են կազմում, և դրանց պետք է վերաբերվել պատշաճ հարգանքով ու պաշտպանել դրանք»,-հայտարարել է Կուտրասը:
Հիշեցնենք, որ 324-337 թվականներին Բյուզանդիայի կայսր Կոնստանտին I-ի կողմից կառուցած Սուրբ Սոֆիայի տաճարը, 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից անմիջապես հետո, թուրքերը վերածել էին մզկիթի։ 1934 թվականին այն թանգարանի կարգավիճակ ստացավ, իսկ 1985-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան