ՀԲ-ի կանխատեսումները. Հայաստանում կգրանցվի 3-4 տոկոս տնտեսական աճ
Համաշխարհային բանկի կանխատեսումներով, 2013 թ. Հայաստանում կգրանցի 3-4 տոկոս տնտեսական աճ: ՀԲ-ի կանխատեսումների մասին լրագրողներին ներկայացրեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:
«Տնտեսական աճը պետք է նայել համաշխարային աճի գնահատաման կոնտեսքում, որ 2,9 տոկոս է կազմում»,- նշեց նա: Համեմատության համար ՀԲ պաշտոնյան ասաց, որ Ռուսաստանը թեև բնական շատ ռեսուրսներ ունի, բայց ՀԲ-ն կանխատեսում է այս տարվա համար 2,5 տոկոս տնտեսական աճ: Հենրի Քերալիի դիտարկմամբ, համաշխարհային անցուդարձն ազդում է Հայաստանի տնտեսական աճի վրա:
Ինչ վերաբերում է 2014 թվականին, նա նշեց, որ դեռևս 2014 թ. գնահատումը չեն ավարտել, բայց հույս ունեն, որ այս տարվանից ավել տնտեսական աճ կգրանցվի, մոտ՝ 4-5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները