Շանթ Հարությունյանը դիմադրում է հոգեբուժարան տեղափոխվելու որոշմանը
«Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ երեկոյան տեսակցել էր Շանթ Հարությունյանին և ստացել համաձայնություն վերջինիս շահերը պաշտպանելու համար: Տիկին Պետրոսյանն ասել է, որ Շանթի վիճակը բավարար էր, այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, որի ժամանակ պետք է որոշվի նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը»:
«Շանթ Հարությունյանը, բնականաբար, դիմադրում է հոգեբուժարան տեղափոխվելու որոշմանը: Նա համարում է, որ ինքը լիովին առողջ է, այդպիսին փորձաքննության անհրաժեշտություն չկա»,-«Հրապարակին» ասել է փաստաբանը` հավելելով, որ դատական նիստից հետո կկարողանան ավելի հստակ փոխանցել Շանթի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված»: