Հայկական գորգեր` ամբողջ աշխարհից. Երևանում կցուցադրվի Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուն
Հայաստանի ազգային պատկերասրահում հայկական գորգարվեստի հանրահռչակաման շրջանակներում նոյեմբերի 23-ին կբացվի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը:
Մուշեղ Չալոյանը տարիներ շարունակ զբաղվում է հնագույն գորգերի հավաքածուով: Նա իր կյանքի մանրամասները չի պատմում, դրանք ամբողջացրել է գրքում, որը շուտով կհանձնի ընթերցողի դատին:
Մուշեղ Մարտիրոսյան-Չալոյանը ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, 1923 թվականին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Չալոյանը գերի է ընկել, ապա փրկվել ու հասել Ֆրանսիա: Նա ունի իր արվեստանոցը, որտեղ հավաքել է հայկական գորգեր ամբողջ աշխարհից:
«Ես հինգ-վեց տարի առաջ գիրք գրելու համար գնացի Խնձորեսկ, որպեսզի տներում եղած գորգերը նկարեմ: Մեկ հատ չգտա: Սովետական միության ժամանակ մեքենայով գործած գորգեր էին տվել, հները տարել էին: Առաջին անգամ տեսա Ամերիկայում, այդտեղից էլ սկսվեց… 62 թվականին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա և այլ մանրամասներ իր կյանքից ու հավաքածուից չհայտնեց:
Նա նաև նշեց, որ գորգը «ճամփորդում է», իսկ հայկական գորգ կարելի է գտնել ամեն տեղ: Մուշեղ Չալոյանն էլ այդպես ճամփորդելով աշխարհի տարբեր ծայրերից հավաքել է հայկական գորգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում