Գեորգի Մարգվելաշվիլին նախագահի պաշտոնում ստորագրել է իր առաջին հրամանագիրը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախօրեին ստորագրել է իր առաջին հրամանագիրը, նշանակելով նախագահի աշխատակազմի ղեկավարին: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, այդ պաշտոնը զբաղեցնելու է Լաշա Աբաշիձեն:
Աբաշիձեն նախկինում աշխատել է GIPA բարձրագույն ուսումնական հաստատությունում, որի ռեկտորը ժամանակին եղել է Մարգվելաշվիլին: Ավելի ուշ Աբաշիձեն եղել է կրթության նախարարության աուդիտի ծառայության ղեկավարը:
Միխեյիլ Սաակաշվիլիի նախագահության ընթացքում Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Անդրո Բարնովը, ով հրաժարական էր ներկայացրել մինչև Մարգվելաշվիլիի երդմնակալությունը: