Արամ Մուղալյանը և նրա ընկերները վերաքննիչ բողոք են ներկայացրել
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ազատազրկման դատապարտված և համաներմամբ ազատ արձակված երիտասարդներ Արամ Մուղալյանը և նրա ընկերները՝ Ռոբերտ Փիլոյանը, Արթուր Քլյանը և Գագիկ Առաքելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով արդարացնել իրենց: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արամ Մուղալյանը:
Վերաքննիչ դատարան դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն էր: Առայժմ հայտնի չէ՝ վարույթ ընդունե՞լ է դատարանը վերաքննիչ բողոքը, թե՞ ոչ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (դատավոր Վահե Խալաթյան) Արամ Մուղալյանը մեղավոր էր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգքրի 258 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները գումարելու միջոցով Արամ Մուղալյանը դատապարտվել էր 2 տարի վեց ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել:
Ռոբերտ Փիլոյանը մեղավոր էր ճանաչվել Քր. Օր.-ի 258 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հանցագործությունենր կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Փիլոյանը դատապարտվել էր 2 տարի վեց ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ նույնպես կիրառվել էր համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա նույնպես դատարանի դահլիճից ազատ էր արձակվել:
Արթուր Քլյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Քլյանը դատապարտվել էր 1 տարի մեկ ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ նույնպես կիրառվել էր համաներումը, և նա նույնպես ազատ էր արձակվել դատարանի դահլիճից:
Գագիկ Առաքելյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հանցագործություններ կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Առաքելյանը դատապարտվել էր 1 տարի մեկ ամիս ժամկետով: Առաքելյանի նկատմամբ նույնպես կիրառվել էր համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա նույնպես դատարանի դահլիճից ազատ էր արձակվել:
Նախորդող հրապարակումներ
«Քեմբրիջից «Նուբարաշեն»». Մուղալյանը և Առաքելյանը` անազատության ու առաջիկա անելիքների մասին (տեսանյութ)
Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Մայրը դժգոհում է Արմավիրի իրավապահներից ու նախագահից օգնություն խնդրում
«Լույս» հիմնադրամը արձագանքել է Panorama.am-ի հրապարակմանը
Ինչպես են Քեմբրիջի շրջանավարտն ու իր ընկերները հայտնվել «Նուբարաշեն»-ում. Նոր մանրամասներ (լուսանկար)
Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործով Անահիտ Բախշյանը նամակ է գրել Աղվան Հովսեփյանին
«Բողոքելու բան չունենք, ֆսյո». Քեմբրիջի շրջանավարտի ու նրա ընկերների գործով տուժողը պնդում է, որ վնաս չի կրել (ֆոտո)
Պրոֆեսոր Իշխանյանը երաշխավորել է փոխել Քեմբրիջի շրջանավարտ Մուղալյանի խափանման միջոցը (ֆոտո)
«Նուբարաշեն»-ում գտնվող Քեմբրիջի շրջանավարտը հացադուլ է հայտարարել
Դատավոր Վահե Խալաթյանն անդրդվելի է. Մուղալյանն ու նրա ընկերները կմնան կալանքի տակ
«Այ ցավդ տանեմ, ինչ տեսել եմ, ասում եմ». Վկայի վարքը նյարդայնացրեց դատավոր Խալաթյանին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները