Արցախում քննարկվել են ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ ընդունել է ԼՂՀ ժամանած Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Լորան Կորբային: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
Երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյորին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում