ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ նախնական զեկույցը առաջարկում է քայլեր` Հայաստանում օրինաստեղծ գործընթացի հետագա ներդաշնակեցման համար
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված նախնական գնահատականը, որ հանրությանը ներկայացվել է նախօրեին, առաջարկում է ուղիներ՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացների հետագա ներդաշնակեցման համար: Այս մասին հայտնում են
ԵԱՀ երևանյան գրասենյակից:
Նախնական գնահատականը, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջարկով, առանձնացնում է օրենսդրական գործընթացները կարգավորող իրավական դաշտում հնարավոր բացերի վեց հիմնական ոլորտներ և առաջարկում է մի շարք միջոցառումներ, որոնք կարող են բարելավել ընթացակարգերը, ինչպիսիք են՝ օրենքների նախագծերի վերանայման համար ժամկետների առավել ճկունությունը, օրենքի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավելու ավելի մեծ ջանքերը:
«Այս նախնական վերլուծությունը առաջին քայլ է դեպի Հայաստանի օրինաստեղծ համակարգի համապարփակ գնահատումը», ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հավատացած ենք, որ այն կարող է հանգեցնել կարևոր բարեփոխումների, որոնք կկատարելագործեն օրենսդրական կարգավորման արդյունավետությունը և օգտակարությունը»:
Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները մասնակցել եննախնական գնահատման շնորհանդեսին Երևանում, որտեղ քննարկել են փաստաթղթում նախանշված օրենսդրական ընթացակարգերի բացերը և դրանց անդրադառնալու ուղիները:
«ԵԱՀԿ հանձնառությունների համաձայն թափանցիկ և համակողմանի օրինաստեղծ ընթացակարգը որակյալ օրենսդրության բանալին է», - ասել է ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Էլիս Թոմասը. «ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի իշխանություններին իրենց՝ օրինաստեղծ գործընթացների հզորացման ջանքերում և իրենց առաջարկության համաձայն՝ ներկայացնելով համապարփակ գնահատականը, որը նաև հաշվի կառնի գործնական կիրառումը՝ ապահովելու նաև այն, որ առաջարկությունների առանցքում լինեն բարեփոխումների գործնական և իրագործելի լուծումներ»:
Նախնական գնահատականը տեղադրված է այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում