Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. համանախագահները հանդես կգան հայտարարությամբ
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը քիչ առաջ ավարտվել է: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է թողել ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը:
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ անց հանդես կգան հայտարարությամբ:
«Ավարտվել է նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը, համանախագահների մամլո հաղորդագրությունը կհրապարակվի շուտով»,- գրել է նա:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ նախագահները նախ ունեցել են երկկողմ առանձնազրույց, որից հետո նրանց միացել են նաև համանախագահները:
Նախորդիվ`
Նախագահների երկկողմ հանդիպումն ավարտվել է, նրանց միացել են համանախագահները