Վազգեն Սաֆարյան. Մաքսային միությանը անդամակցելը կխթանի ՀՀ տնտեսությունը
«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-ի տնտեսության զարգացման համար: Թե Ռուսաստանը, թե Հայաստանը ձգտում են կերտել քաղաքացիական հասարակություն, իսկ դա անհնար է անել առանց կայացած միջին խավի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային միությանը ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ի գերխնդիրը աշխատատեղերի ստեղծման, տնտեսության վերազինման մեջ է կայանում և դա հնարավոր է անել անդամակցելով Մաքսային միությանը: «Հայաստանը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը, սակայն Հայաստանը իր դուռը չի փակել ԵՄ-ի առջև»,-նշեց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ համագործակցելով հայկական տնտեսության իրական հատվածը կզարգանա, կառաջանա կոոպերացիա և Հայաստանը կկարողանա օգտվել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի 160 միլիոնոց շուկայից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները