
Շանթ Հարությունյանի գործով դատավորը խորհրդակցական սենյակում է
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ քննվեց Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին քննչական խմբի ղեկավար Ս. Տոնոյանի միջնորդությունը:
Այժմ դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակում է: Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը Panorama.am-ին ասաց, որ հայտնի չէ երբ կհրապարակվի դատավորի որոշումը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հայտնի է, որ նա չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:
Նախորդող հրապարակում.
Դատարանը դռնփակ նիստում քննելու է Շանթ Հարությունյանի վերաբերյալ միջնորդությունը