
Դատարանը դռնփակ նիստում քննելու է Շանթ Հարությունյանի վերաբերյալ միջնորդությունը
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ հետո կմեկնարկի «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի գործով դռնփակ նիստը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում երեկվանից Շանթ Հարությունյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ քիչ հետո մեկնարկելիք դռնփակ նիստում դատարանը քննելու է Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին քննչական խմբի ղեկավար Ս. Տոնոյանի միջնորդությունը
Դատական նիստը նախագահելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: