«Ազադլիգ». Պաշտոնական Անկարան Իլհամ Ալիևի դեմ «կոմպրոմատային» հարձակում է սկսել
Թուրքական հեղինակավոր «Hurriyet» թերթը Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցից հետո Ալիևի կլանի մասին պատմող քննադատական հոդված է հրապարակել:
Ինչպես նշում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը՝ նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությոնների լարված լինելու շրջանում նման նյութ եղբայրական երկրի մամուլում չի հրապարակվել: Պատահական չէ, որ այդ հոդվածը հրապարակվել է Իլհամ Ալիևի՝Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո:
Ըստ թեթրի տվյալների՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում գալ համաձայնության երկրների միջև վիզային ռեժիմի վերացման, ինչպես նաև հայ-թուրքական սահմանների բացման հարցերում:
Բաքուն մինչ այժմ տարբեր պատրվակներով հետաձգում է պարզեցված վիզային համակարգի անցնելու հարցը: Թուրքիա կատարած այցի ժամանակ Ալիևը նշել է, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են: Միևնույն ժամանակ նմանօրինակ գործընթացը եվրոպական երկրների հետ առանց խնդիրների է ընթանում, ինչն էլ զայրացնում է Թուրքիային: Ըստ փորձագետների՝ Իրանն Ադրբեջանի հետ սահմանը վերջին օրերիս փակել է կրկին ելնելով այդ հանգամանքներից:
Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ սահմանի բացմանը, Թուրքիան ցանկանում է այդ հարցը կարճ ժամանակում լուծել: Եթե նախկինում Թուրքիան միանշանակ այդ հարցը կապում էր Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, ապա այժմ պաշտոնական Անկարան ուղղակի սպասում է Ադրբեջանի համաձայնությանը՝ պատասխանատվությունն այդպիսով դնելով Ադրբեջանի վրա:
«Թեև Թուրքիան Իլհամ Ալիևին լավ ընդունեց, բայց և այնպես Բաքվի ու Անկարայի միջև չլուծված հարցեր կան: Թուրքիան ցանկանում է այդ հարցերը լուծել կարճ ժամանակում: Թուրքիայի հետ հարաբերություններում միայն իշխանության շահերը պաշտպանող Իլհամ Ալիևն այդ խնդիրներն ավելի է խորացնում: Երևում է` Թուրքիայի համբերությունն արդեն հատելու վրա է, և Անկարան Իլհամ Ալիևի դեմ «կոմպրոմատային» հարձակում է սկսել»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում