Ա. Զաքարյան. ՀՀ մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում լիարժեք պաշտպանված են
«Նախագահների՝ երկար ժամանակ հանդիպումների բացակայության պայմաններում, Ադրբեջանի կողմից հնչող հռետորաբանության տարբեր դրսևորումներն անցնում էին բոլոր տեսակի թույլատրելի սահմանները: Այս տեսանկյունից, նախագահների մակարդակով հանդիպումը կնպաստի այդ հռետորաբանության մեղմացմանը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում նախագահների հանդիպումը, ի՞նչ ազդեցություն կունենա այն, հետագա զարգացումների համատեքստում, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով, նախագահների հանդիպմանը նախորդած փուլում, Ադրբեջանի քայլերը անհանգստություն ու լարվածություն էին առաջացնում, իսկ առաջնագծում երկուստեք կորուստներ էին գրանցվում:
«Դա ոչ միայն էականորեն բարդացնում էր առկա իրավիճակը, այլ վտանգ ստեղծում բանակցություններտ փակուղի մտցնելու հարցում»,- նշեց Ա. Զաքարյանը:
Վերջինս նշեց, որ միայն այս տեսնկյունից, նախագահների հանդիպումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն պրոցեսի ընթացքի, այլ Ադրբեջանից հնչող հռետորաբանության առումով:
Ըստ բանախոսի, ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում որևէ կողմի շահերից, իսկ միջազգային հանրությունը, ի դեպս, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ԼՂ հիմնահարցը. ավելին՝ ջանքեր է գործադրում խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Ա. Զաքարյանը նշեց, որ ժամանակն է գործուն ջանքեր գործադրել՝ խնդրի կարգավորումը գործնական հարթություն տեղափոխելու հարցում:
«Միաժամանակ պետք է նշեմ, որ ՀՀ մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում լիարժեք պաշտպանված են»,- հավելեց նա:
Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները (տեսանյութ)
Դ. Բաբայան. Հանդիպումը կարևոր էր խաղաղության ամրապնդման տեսանկյունից
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա