Մ. Առաքելյան. Հիմա էլ է հնարավոր վճարել արժանապատիվ թոշակ
«Կենսաթոշակային համակարգի խնդիրը մոդելների մեջ չէ, այլ կարևոր է հարկային արդյունավետ համակարգը, ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարը, բյուջեի արդյունավետ կառավարումը... Այդ ամենի արդյունքում, հիմա էլ է հնարավոր վճարել արժանապատիվ թոշակ և դա որևէ կապ չունի մոդելի հետ»: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային մոդելի ներդմանը, նման գնահատական տվեց «Առաքելություն» կուսակցության անդամ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
«Մեր տնտեսության 60-70 տոկոսը ստվերում է, եթե կառավարությունը կարողանում է բյուջետային նորմալ մուտքեր ապահովել, ապա կկարողանա նորմալ կենսաթոշակներ վճարել»,-ասաց տնտեսագետը, ապա նկատեց, որ ԱՊՀ ոչ մի երկիր չիլիական այս մոդելին դեռ չեն անցել, բայց դրանց թվւմ կան երկրներ, որոնք Հայաստանի համեմատ վբավականին բարձր կենսաթոշակներ են կարողանում վճարել:
Նա էլ կողմնակից է, որ ցածր աշխատավարձեր ունեցող Հայաստանում լինի կամավոր կուտակային համակարգ, ինչպես արվել է եվրոպական մի շարք երկրներում, որտեղ աշխատավարձերն ու թոշակները բավականին բարձր են: Հայաստանում մարդիկ պատրաստ չեն նման մոդելի անցնել, նրանք չեն կարողանում ստացած աշխատավարձով իրենց ամենօրյա խնդիրները լուծել, որ մի բան էլ մտածեն իրենց ապահով ծերության մասին:
«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ամեն ամիս իր աշխատավարձի 5 տոկոսը որպես ավանդ դնել բանկում և նորմալ ծերություն ապահովել ինքն իր միջոցով՝ առանց պետության միջամտության: Իսկ պետությունը, երբ ոգևորված ներկայացնում է, թե 5 տոկոսն էլ ինքն է տալիս, դա մեր վճարված հարկերից է տալիս, հիշենք, որ եկամտհարակը 20 տոկոսից դարձրին 25 տոկոս, այսինքն ընդամնեը պետությունը քաղքացիներին պարտադրում է գումար խնայել, որ կենսաթոշակային տարիքում լավ ապրենք»,-ասաց տնտեսագետը, ավելացնելով, որ կառավարությունը «պատժիչ» գործողություններով է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնում: Մ. Առաքելյանը նկատում է, որ Լատինական Ամերիկայի երկրները, որտեղ ներդրվել է պարտադիր կուտակային համակարգը, ժողովրդավարությամբ աչքի չեն ընկել:
Մ. Առաքելյանը միաժամանակ ուշացած է համարում հասարակության արձագանքն օրենքին, չի ակնկալում, որ բողոքի ակցիաների արդյունքում հնարավոր են լուրջ բովանդակային փոփոխություններ կամ օրենքի կիրառման հետաձգում: Մ. Առաքելյանի խոսքով, պետությունն էլ հիմանդրամների հետ ձեռք բերած լուրջ պայմանավորվածություններ ունի, որոշակի զիջումներ հնարավոր համարում է չափի առումով:
«Ամբողջ բնակչության մոտ եկամուտների նվազեցում է տեղի ունենալու, ինչը լուրջ խնդիր է առաջացնելու քաղաքացիների մոտ: Իսկ մեր քաղաքացիները ոտքի են կանգնում այն ժամանակ, երբ իրենց մաշկի վրա զգում է հետևանքները, իրականում այդ օրենքը երեք տարի է՝ ընդունված է»,-ասաց նա:
Տնտեսագետն ասում է, որ մի քանի ամիս առաջ «Առաքելություն» կուսակցությունը կառավարությանն այլ բան է առաջարկել՝ նվազեցնել եկամտահարկը, որպեսզի համակարգից օգտվելու արդյունքում քաղաքացիների եկամուտները հարկումից ու գանձումից հետո շատ չտուժեն:
Ի դեպ, նա հաշվարկել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում մինչև 40 տարեկան քաղաքացիները տարեկան վճարելու են ավելի քան 150 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները