Բայդար. Թուրքիայի և հայերի միջև ևս մեկ արգելք է հաղթահարվել
«Զաման» թերթը տպագրել է լրագրող Յավուզ Բայդարի՝ «Թուրքիայի և հայերի միջև ևս մեկ արգելք է հաղթահարվել» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Ցեղասպանության վերաբերյալ տարբեր գրքեր են հրապարակվում: Բոսֆորի համալսարանում կայացած հայերի ստիպողաբար կրոնափոխությունը՝ իսլամի» խորագրով կոնֆերանսը նույնպես այս արգելքների հաղթահարման մի մասն է կազմում:
Մեկ այլ պատմական փուլ եղավ նոյեմբերի 18-ին, որպես հաշտեցման գործընթաց՝ թեև առերևույթ դանդաղ շարժում է, սակայն անբեկանելի. «Սիվիլիթաս» հիմնադրամը ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում:
Առաջին անգամ է, որ զուտ հայկական կազմակերպությունը պաշտոնապես ամրապնդեց իր ակտիվ գործունեությունը, որն անհնար է պատկերացնել, ասենք 10 տարի առաջ:
Շահույթ չհետապնդող կազամկերպությունը ստեղծվել է 2008թ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից:
Միջոցառման կարևոր պահը «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի ճառն էր, նա նշել էր, որ դա երազ էր, որն ի կատար ածվեց և որի առջևում խիստ ծանրաբեռնված օրակարգ է լինելու»:
«Հայերն իրենց պատմության մասին պետք է իմանան, իրենց արմատներն այստեղ են, այս քաղաքում: Թուրքիայի ժողովուրդը պետք է իր պատմության մասին իմանա, նրանց մասնակցությունը մեր պատմության մեջ: Սա էլ պատասխաններ փնտրելու գործընթաց է:
Մենք ցանկանում ենք ուշադրությունը կենտոնացնել ոչ միայն յուրաքանչյուր երկրի քաղաքացուն օգնելու ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում ամբողջ սահմանով մեկ, այլ ի ցույց դնել միջազգային հանրությանը, որ մենք կարող ենք միմյանց հետ խոսել, անգամ դժվար թեմաների մասին: Հնարավոր է լուծել և հաղթահարել այդ խնդիրները »,-նշել է Ղազարյանը՝ Բայդարի հետ զրույցում:
Երկու տարի անց հիշատակվելու է անասելի վայրագությունների՝ 1915 իրադարձությունների 100 -ամյակը: Այս փուլում, հարցականները և հույսերը միահյուսված են:
«Երկու պետությունների միջև փակ սահմանը ներկայացնում է և ֆիզիկական և հոգեբանական արգելք: Պետք է հին հիշողությունները նորերով փոխարինել: Սա ոչ մի կերպ չի կարելի փոխարինել քաղաքական աշխատանքով, որ պետք է անեն կառավարությունները: Սա հաշտեցման հարցում երկրորդ փորձ չէ: Սա քաղաքացիական հասարակության ջանքերն են՝ աջակցելու աշխատանքներին: Սա նաև փորձ է կիսել տեղեկություններ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների մասին»,-նշել է վերջինս:
«Որև բան որն արվում է մերձեցման համար ողջունելի է: Միջոցառման վերջում ես հանդիպեցի նաև Արասի հրատարակիչներին, ովքեր վերջերս հրապարակել էին Լևոն Սյուրմելյանի նոր գիրքը՝ 1915թ. Տրապիոզոնում ապրած տարիներին իր ընտանիքի ողբերգության մասին : Որքան շատ բան ենք մենք իմանում, այնքան ավելի եք մոտենում»,-գրում է հոդվածագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա