Արդյո՞ք Վիեննան բավական է բանակցություններ վերսկսելու համար. Եվրոպայում մտածում են
Commonspace.eu-ն «Արդյո՞ք Վիեննան բավական է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ վերսկսելու համար» խորագրով հոդվածով անդրադարձել է նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: Հոդվածը` թարգմանաբար` ստորև.
«Այս հանդիպումը երբեք էլ հեշտ չի լինի: Սոչիում տեղի ունեցած նրանց վերջին դեմ առ դեմ հանդիպումից անցել է երկու տարի, ուստի երկու առաջնորդներն առաջին հերթին պետք գտնեն այն կետը, որտեղից պետք է վերսկսել բանակցությունները: Այն փաստը, որ այս ընթացքում նրանք տարբեր կոշտ հայտարարություններով են հանդես եկել, նույնպես չի օգնել գործընթացին: Փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել, դրական և ողջունելի քայլ է, սակայն հեռու է բեկումնային լինելուց:
Ինչպես և անցյալում է տեղի ունեցել, միջազգային հանրությունը կարող է վստահ լինել այն հանգամանքով, որ երկու ղեկավարները կրկին խոսում են: Սակայն սա սխալ է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում Ղարաբաղի հարցում «դասերը» ցույց են տալիս, որ բանակցություններում գրեթե առաջըթնաց չի արձանագրվել, իսկ եթե առաջընթաց եղել է, ապա այն արագ կերպով մոռացվել է:
Առաջիկա օրերին երկու երկրների քարոզչամեքենան հանդիպման վերաբերյալ կնշի, որ այն երկու երկների տեսանկյունից կարևոր է: Այս առումով մենք կիմանանք, թե արդյո՞ք լավատեսության առիթ կա, թե՞ ոչ: Մինչ աշխարհը սպասում է հաջորդ դրվագին՝ դեկտեբերին Կիևում ԱԳ նախարարների հանդիպմանը, առանցքում ԵԱՀԿ նախարարների հանդիպումն է:
Ամերիկայի կառավարությունը հայտարարեց, թե Վիեննայի հանդիպումը երկխոսություն սկսելու հարցում առաջընթաց է և այդ առումնով պետք է այն ողջունել:
Սակայն մի շարք քայլեր կան, որոնք դեռ պետք է ձեռնարկել մինչ մենք կարող ենք ասել, որ բանակցային գործընթացը տեղի է ունենում վճռական կերպով, և այս փուլում այլ ելք չկա, քան ողջունել այս առաջին քայլը, և հույս հայտնել, որ մոտ ապագայում ավելին տեղի կունենա»:
Նախորդիվ`
Ա. Զաքարյան. ՀՀ մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում լիարժեք պաշտպանված են
Դ. Բաբայան. Հանդիպումը կարևոր էր խաղաղության ամրապնդման տեսանկյունից
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա