Դ. Բաբայան. Հանդիպումը կարևոր էր խաղաղության ամրապնդման տեսանկյունից
«Այս պահին ամենակարևոր խնդիրը տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանումն է, իսկ այս տեսանկյունից, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր նշանակություն ուներ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Վիեննայում նախագահների մակարդակով կայացած հանդիպումը, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հարցին, թե ի՞նչ միտումներ է նկատվում պրոցեսում, ո՞ր ուղղությամբ են շարժվում բանակցությունները, Դ. Բաբայանը նշեց. «Նկատելի է, որ միջազգային հանրության շրջանում կա գիտակցումն այն բանի, որ առանց Արցախի մասնակցության դժվար է լուրջ արդյունք ակնկալել գործընթացից: Սակայն Ադրբեջանն ամեն ինչ անում է ձևաչափի անփոփոխ մնալու ու Արցախին անմիջական բանակցություններից հեռու պահելու համար»:
Նրա խոսքերով, բանակցությունների անցկացումը կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև այն մթնոլորտ, որն Ադրբեջանը ստեղծում է:
«Երբ այդ հանդիպումից օրեր առաջ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողություններ ծավալել առաջնագծում, նման դեպքերում դժվար է լուրջ առաջընթաց սպասել պրոցեսից»,- նշեց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին
Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում