Zaman. Եթե Դավութօղլուն Երևան չմեկնի, ապա որպես պատճառ կբերվի Գերմանիայի նախագահի այցը Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրվել է Հայաստան` մասնացկելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության (ՍԾՏՀ) ժողովին: Ըստ թուրքական «Զաման» պարբերականի՝ պաշտոնական հրավերը ստանալուց հետո Դավութօղլուն վերջնական որոշումը չէր կայացրել` դա պայմանավորելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից: Եվ քանի որ երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշում է կայացվել շարունակել երկխոսությունը, ապա սպասվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան:
Վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության իր աղբյուրներին`«Zaman»-ը նշում է, որ Դավութօղլուի` Երևան չգնալու համար որևէ պատճառ չկա: Հիշեցվում է 2008-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կատարած այցը Հայաստան, ինչպես նաև 2009 թվականին նույն «ՍԾՏՀ»-ի շրջանակներում այդ ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի այցը Հայաստան:
«Եթե Դավութօղլուն Հայաստան չմեկնի, ապա, որպես պատճառաբանություն, թերևս կբերվի Գերմանիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությունը»,- գրում է «Zaman»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան