Տարածաշրջան 20:00 20/11/2013

Այլիսլին որոշեց հրատարակել իր աղմկահարույց գիրքը`տեսնելով Սաֆարովի հերոսացումը հայրենիքում

 Ուկրաինական «Ռեպորտյոր» ամսագիրն օրերս հրապարակել է «Ռուսկիյ ռեպորտյոր» ամսագրի «Կացնով և գրչով» ծավալուն անդրադարձը Ակրամ Այսլիսլիի և Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ: Թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումը:

«2004թ-ի փետրվարի 18-ին ադրբերջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը խանութից կացին գնեց: Բուդապեշտի սպայական հանրակացարանում նստած՝ նա ողջ գիշեր սրում էր կացինը: Դրանից մեկ ամիս առաջ Ռամիլը այնտեղ էր ժամանել դասընթացների մասնակցության համար, որոնք կազմակերպվել էին տարբեր երկրների զինվորականների համար՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Նրա հետ միասին դասընթացներին մասնակցում էին նաև երկու երիտասարդ սպաներ Հայաստանից: Միջանցքում Սաֆարովը մի քանի անգամ հանդիպել էր նրանց հետ: Սկզբում հայերը փորձել էին ողջունել Սաֆարովին, սակայն նա չէր արձագանքել: Վերջին անգամ նրան միջանցքում հանդիպելիս հայերը ժպտացել էին, մեկը մյուսին ինչ-որ բան էր ասել: Այդ ժամանակ Ռամիլը հասկացել էր, թե ինչ է անելու:

Գործընկերությունը հանուն խաղաղության նա իրականացրել էր այսպես. առավոտյան ժամը 5-ին մտել էր այն սենյակ, որտեղ ապրում էր Գուրգեն Մարգարյանը: Այն փակ չէր, միացրել էր լույսը և կացնի մի քանի հարվածներով կտրել քնածի գլուխը: Արթնացած հարևանը՝ հունգարացի սպան, բղավել էր և վախեցած դուրս թռել սենյակից: Ռամիլը ծխել էր ծխախոտը, այնուհետև այն հանգցրել մահացածի մարմնի վրա և գնացել երկրորդ հային փնտրելու: Փախչող զինվորակնները սկսել էին համոզել Ռամիլին, ով երկու մետր հասակ և սպորտային կազմվածք ուներ: Սաֆարովը վստահ չէր, որ ճիշտ սենյակն է գտել, հետևաբար, դադարել էր դուռը թակել, ևս մեկ ծխախոտ էր ծխել և ապա հանձվել այնտեղ ժամանած ոստիկանությանը:

Դատավարության ընթացքում նա ոչ մի րոպե չի զղջացել ՝ փոխարենը ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել գտնել երկրորդ հային: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման:

2012թ-ի օգոստոսին Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեց գնել հունգարական պետական պարտատոմսերը 3 մլրդ եվրո արժողությամբ: Անմիջապես այս ամենից հետո Ռամիլ Սաֆարովը արտահանձվեց Ադրբեջանին՝ պայմանով, որ պատժի մնացած մասը կկրի հայրենիքում՝ միաժամանակ այն երաշխավորությամբ, որ հայրենքիում չի հայտնվի ազատության մեջ: Նրան ազատ արձակեցին հենց օդանավակայանում, նախագահ Ալիևը նրան համաներում տալու հրամանագիր ստորագրեց, լեյտենանտի կոչումը բարձրացրեց մայորի կոչման, նվիրեց բնակարան և հրամայեց վճարել բանտում անցակցված 8 տարիների նրա աշխատավարձը: Ռամիլին դիմավորեցին որպես ազգային հերոսի: Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց, հեռուստաընկերությունները օրեր շարունակ ցույց էին տալիս, թե ինչպես է Սաֆարովը ծաղիկներ դնում Հեյդար Ալիևի գերեզմանին և համեստորեն երախտիք է հայտնում հայերնակիցներին՝ իրեն աջակցելու համար: Նույնիսկ նրա հարսանինքն էր դարձել համաժողովրդական տոնակատարություն:

Այս ամենը տեսնելով՝ ծերունի գրող, ադրբեջանական գրականության դասական Աքրամ Այլիսլին որոշեց հրատարակության ուղարկել՝ վեց տարի իր սեղանին գտնվող ձեռագիրը: Դա «Քարե երազներ» անվամբ պատմվածքն էր, որը պատմում էր 1990-ականների ձմռանը Բաքվում իրագործված հայերի կոտորածների մասին:

2012թ.-ի դեկտեմբերին պատմվածքը լույս տեսավ մոսկովյան «Дружба народов» ամսագրում, հունվար ամսին այն արդեն սկսեցին կարդալ Բաքվում, և Աքրամը դարձավ դավաճան: Փետրվար ամսին նրա գրքերը արդեն սկսեցին վառել հրապարակներում, տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր ընթացան, մարդիկ վանկարկում էին. «Այլիսլին հայ է»: Կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության ակտիվ երիտասարդները Բաքվի փողոցներով նրա գրքերով լի դագաղ էին տեղափոխում և այրում էին նրա նկարները, որում ճակատին խաչ էին նկարել: Նույնիսկ նրա հարազատ գյուղում էին մարդիկ բողոքում և գրքեր այրում:

Կրթության նախարարությունը նրա ստեղծագործությունները հանեց դպրոցական կրթական ծրագրերից: Կնոջը և որդուն էլ աշխատանքից ազատեցին: Բոլորը, ով կարող էր՝ գրողներ, ակադեմիկոսներ, դերասաններ, անմիջապես խզեցին դավաճանի հետ ունեցած կապերը: Ադրբեջանի գրողների միությունը Այլիսլիին հանեց իր շարքերից, չնայած, որ վերջինս ինքնակամ էր լքել այդ շարքերը դեռևս 20 տարի առաջ: Խորհրդարանի պատգամավորները պահանջում էին նրա նկատմամբ գենետիկական վերլուծություններ անել՝ պարզելու համար, արդյո՞ք նա հայ չէ: Եվ վերջապես կառավարամետ «Ժամանակակից Մուսաֆատ» կուսակցությունը հայտարարեց, որ 12 հազար դոլար գումար կվճարի նրան, ով կկտրի գրողի ականջները»:

Նախորդիվ` 

Հատվածներ Ադրբեջանում աղմուկ հանած «Քարե երազներ» պատմվածքից

Աքրամ Այլիսլի. Եթե պետք է մեռնեմ՝ այդ երկու ազգերին իրար հետ չտեսնելով, ապա նման մահ ինձ պետք չէ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}