Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին
«Միայն այն փաստը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ, դա մի քայլ առաջ էր: Ադրբեջանը բազմաթիվ անգամ ցանկացել է փոխել Մինսկի բանակցային ֆորմատը, ինչը նրանց չհաջողվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ երկու նախագահների հանդիպումը ինքնին դրական փաստ է, սակայն դժվար է ասել սառույցը կոտրվեց, թե ոչ:
«Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին զանգահարել էր նախագահներին, իսկ մեր արտգործնախարը այդ ընթացքում Մոսկվայում էր»,-նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքերով, Վիեննայում կայացած հանդիպման հիմնական իմաստը այն էր, որպեսզի նոր թափ հաղորդվի բանակցային գործընթացին:
«Ադրբեջանի իշխանությունները իրենց քայլերով ցույց են տալիս, որ իրենք պատրաստ չեն խաղաղ բանակցային ճանապարհով լուծել ղարաբաղյան հիմնահարցը, քանի որ նրանք անընդհատ սադրանքներ են իրականցնում՝կրակում են խաղաղ բնակչության վրա և խախտում հրադադարի ռեժիմը»,-նշեց Մելիք-Շահնազարյանը:
Հ. Մելիք-Շահնազարյանի կանխատեսումներով, ադրբեջանական կողմը շարունակելու է իր սադրանքների քաղաքականությունը:
«Ադրբեջանը շարունակելու է կրակել մեր ուղղությամբ Անկարայի ուղիղ ցուցումով»,-հավելեց քաղաքագետը:
Որքա՞ն կձգվի վիեննական լավատեսությունը
Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները (տեսանյութ)