«Հրապարակ». Գեներալ Մանվելն առողջական լուրջ խնդիրներ ունի
Արդեն մեկ շաբաթ է, ինչ բուժման նպատակով Ֆրանսիայում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Հրապարակ»-ը գրում է, որ արտասահմանցի բժիշկների միջամտությանն այս տարի արդեն երրորդ անգամ է դիմում գեներալը: Ըստ նրա ընտանիքին մոտ կանգնած թերթի աղբյուրի` Մանվել Գրիգորյանի մոտ թոքերի հետ կապված շատ լուրջ հիվանդություն է, որն աստիճանաբար քայքայում է գեներալի օրգանիզմը:
Երեկ էլ Ֆրանսիա է մեկնել նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետարանի թերթի աղբյուրի փոխանցմամբ` քաղաքապետի մեկնումը բոլորի համար անսպասելի է եղել: