Ադրբեջանական ԶԼՄ-ները Ղրիմից պահանջում են դադարեցնել Լեռնային Ղարբաղի հետ համագործակցությունը
Ադրբեջանական ԶԼՄ-ները Ղրիմից պահանջում են դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է «nr2.ru» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ԶԼՄ-ներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ Ղրիմում բուժօգնություն են ցուցաբերում այն հայերին, ովքեր ներգրավված են եղել ԼՂ հակամարտության մեջ: Նրանց նաև բարկացրել է այն հանգամանքը, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ հեռուստաալիքներից մեկով ֆիլմ են ցուցադրել:
Կիևին հիշեցրել են, որ իրենք նույնպես կարող է մի օր տարածքների հարցում խնդիրներ ունենան:
Ադրբեջանական «Day.Az» լրատվական գործակալությունը տպագրել է «Անջատողականները հայտնվել են Ղրիմում» խորագրով հոդված, որտեղ նշվում է, որ «Նիկոլայ Բուրդենկոյի» անունը կրող առողջարանում, Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցած ադրբեջանցիների հետ բուժվում են նաև ՀՀ քաղաքացիները:
«Պետք նշել, որ ոչ մի երկիր նման դեպքերից ապահովված չէ: Վաղը կարող է նույն բանը տեղի ունենալ Ուկրաինայի հետ» -գրում է «Day.Az.»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա