Սերգեյ Մինասյան. չէինք ակնկալում, որ ինչ-որ շրջադարձային փոփոխություն տեղի կունենա
Նախագահների մակարդակով բանակցությունները նպաստում են փխրուն զինադադարի պահպանմանը և բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը: Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Վիեննայում նախագահների մակարդակով կայացած հանդիպումը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ես կարծում եմ, որ բոլորին հասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել: Ոչ ես, ոչ էլ իմ գործընկերների մեծամասնությունը չէինք ակնկալում, որ ինչ-որ շրջադարձային փոփոխություն տեղի կունենա: Մյուս կողմից`լիովին հասկանալի է այդ հանդիպման անցկացման շարժառիթները: Ե՛վ հայկական և՛ ադրբեջանական կողմերը հասկանում են, որ մի իրավիճակում, երբ իրատեսական չեն բանակցային գորընթացում շրջադարձային զարգացումները, բանակցությունները նախագահների մակարդակով աջակցում են այս պահին միակ իրատեսական նպատակին. դա փխրուն զինադադարի պահպանումն է և բանակցային գործընթացի շարունակականության ապահովումն է, նույնիսկ եթե դրանք բանակցություններ են բանակցությունների համար»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
«Համանախագահները և բանակցող կողմերը կարող են տարբեր կրեատիվ առաջարկներ և զարգացումներ օգտագործել, բայց դրանից իրավիճակի էությունը չի փոխվի: Հակամարտության կողմերը ունեն այնքան իրարամերժ մոտեցումներ, որ ես իրական առաջընթաց տեսանելի ապագայում չեմ ակնակալում»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմից սադրանքների ակտիվացմանը` Ս. Մինասյանը նշեց.« Այս ամենը, իմ կարծիքով, անխուսափելի բացասական ֆոն է, որի առկայության պայմաններում բանակցությունները շարունկվելու են: Ես չեմ տեսնում դեպքերի զարգացման մի տարբերակ, որի պայմաններում Ադրբեջանը կհրաժարվի սադրանքներից: Դա միակ ռազմաքաղաքական լծակն է, որի միջոցով Բաքուն փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան