Սարգսյան-Ալիև հանդիպումը` ըստ թուրքական Millyet և Sabah պարբերականների
Թուրքական լրատվամիջոցները հիմնականում լրատվության մակարդակով են լուսաբանել նախօրեին Վիեննայի Քոբուրգ պալատում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը` մասնակցությամբ երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի: Թուրքական մամուլում առայժմ չեն հանդիպում նշյալ հանդիպմանը վերաբերող փորձագիտական և վերլուծական անդրադարձներ:
Մի շարք առաջատար պարբերականներ Սարգսյան-Ալիև հանդիպումը գնահատել են դրական շեշտադրությամբ: Մասնավորապես «Միլլիյեթ» օրաթերթը Վիեննայում կայացած հանդիպումը գնահատում է խաղաղության հասնելու ճանապարհին կատարված կարևոր քայլ` Հայաստանի և Ադրբեջանի կողմից:
Մեկ այլ հեղինակավոր պարբերական էլ` «Սաբահ»-ը, ընդգծել է, որ այս անգամ երկու նախագահների հանդիպումը փաստորեն ավարտվել է ընդհանուր հայտարարի գալու հաշտությամբ: Վիեննայում կայացած հանդիպումը թուրքական օրաթերթը բնորոշել է որպես պատմական հանդիպում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա