Հայտարարություն. Հայաստանում կարտոֆիլի կարանտին վնասակար օրգանիզմներից առկա են չորսը, բայց ոչ գորշ փտումը
Հայաստանի Հանրապետության տարածքում կարտոֆիլի կարանտին վնասակար օրգանիզմներից առկա է կոլորադյան բզեզը, կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդան, կարտոֆիլի քաղցկեղը և կարտոֆիլի ցեցը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` հիմք ընդունելով ծառայության կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները:
Մոնիթորինգի արդյունքների համար հիմք են հանդիսացել նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքները: Փորձաքննության է ենթարկվել շուրջ 6000 նմուշ, և արդյունքում վերոնշյալ հիվանդությունը Հայաստանի Հանրապետության տարածքում չի հայտնաբերվել գորշ փտում հիվանդություն:
Ինչպես Վրաստանի Հանրապետության սահմանային անցումային կետերից հետ վերադարձված կարտոֆիլի խմբաքանակներից, այնպես էլ դրանց աճման և պահեստային տարածքներից մեր կողմից իրականացվել են կրկնակի նմուշառում և լաբորատոր փորձաքննություն. արդյունքում կարտոֆիլի «գորշ փտում» հիվանդությունը չի հայտնաբերվել:
Այս տարվա ընթացքում կատարված մոնիթորինգի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կարտոֆիլատունկ տարածքներին, որտեղից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով խնդրո առարկա հիվանդությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կրկին չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ վրացական կողմը Հայաստանի Հանրապետությունում արտադրված կարտոֆիլի՝ Վրաստանի Հանրապետություն ներմուծման արգելքը փորձել է արդարացնել` նշելով, թե իբր բեռը վարակված է կարտոֆիլի «գորշ փտում» հիվանդությամբ, որը համարվում է բույսերի կարանտին վնասակար հիվանդություն:
«Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի Հանրապետության սահմանային անցումային կետերից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք հետ վերադարձված կարտոֆիլը հիմնականում ուղեկցվել է Վրաստանի Հանրապետությունում կատարված լաբորատոր փորձաքննության եզրակացությամբ՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ 2012 թվականի ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացրել է մոնիթորինգ»,-ասված է ծառայության հայտարարության մեջ:
Ծառայությունից ընդգծում են, որ կարտոֆիլի ցեցը աշխարհի գերակշիռ երկրներում, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրներում, չի համարվում կարանտին օրգանիզմ: Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի ցանկացած երկիր ցեցով վարակված կարտոֆիլի արտահանումը Ծառայության կողմից արգելվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Panorama.am-ը, այսօրվա դրությամբ Վրաստանի Հանրապետության Սադախլու սահմանային անցումային կետում առկա է Հայաստանի Հանրապետությունից արտահանված մոտ 350տ կարտոֆիլ: Ծառայություն տեղեկություններով յուրաքանչյուր բեռնատարից վրացական կողմը նմուշառում է իրականացրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության. այժմ սպասում են պատասխաններին:
«Խնդրի պարզաբանման և դրան լուծում տալու նպատակով վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե Վրաստանի Հանրապետության տարածքում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքներով կարտոֆիլը վարակված ճանաչվի, ապա տվյալ խմբաքանակից հայկական և վրացական կողմերի մասնակցությամբ համատեղ նմուշառում պետք է իրականացվի և ուղարկվի երրորդ երկիր՝ լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներից ելնելով՝ կորոշվի խնդրի լուծումը»,-ասել էին ծառայությունից:
Նախորդող հրապարակումներ`
Բախչագուլյանի այցն արդյունք չտվե՞ց. Ծառայությունը դեռ հայտարարություն կանի
Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան
Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները