ԿԳ նախարարը դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկման մասին հրաման է ստորագրել
Այս տարվա նոյեմբերից մինչև եկող տարվա ապրիլ ընկած ժամանակահատվածում համապատասխան ուսումնական հաստատություններում կանցկացվի 2012 և 2013 թվականների մրցույթներով անցած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում:
Այս մասին հրամ է ստորագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Հրամանով հաստատվել է նաև դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցը: Միաժամանակ, դասագրքերի շրջանառու հիմնադրամին հանձնարարվել է փորձարկում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններն ապահովել փորձարկվող դասագրքերով, ուսուցչի ձեռնարկներով և դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա