Հարց ադրբեջանական դպրոցական թեստից. պատմվածքի հերոսից քրտինքի՞, ոչխարի՞, թե՞ գոմաղբի հոտ էր գալիս
Թեև Ադրբեջանի կրթության նոր նախարար Միքայիլ Ջաբբարովը որոշում է ընդունել նորովի հրատարակել դասագրքերը, սխալների հետ կապված խնդիրներն այդպես էլ չեն լուծվել: Բուհեր ընդունվելու համար կազմված հարցերի մեծ մասը բացակայում են դասագրքերում, իսկ որոշ նյութեր էլ չեն համապատասխանում երեխաների տարիքին: Այս մասին գրում է ադրբեջանական «Qafqazinfo.az» կայքը:
«Հասել է ժամանակը դասագրքերը պարզեցնելու: Այս մասին են վկայում շրջանավարտների՝ բուհեր ընդունվելու ժամանակ ցուցաբերած ցածր ցուցանիշները»,- նշում է կայքը՝ բերելով մի շարք օրինակներ: Այսպես, «Ինֆորմատիկա-3» դասագրքում 2-րդ դասարանի դասագրքերի նույն թեմաներն են, ինչպես նաև գրքում մեծ թվով տերմիններ են հանդիպում: Օրինակ, «Տեղեկատվության կոդավորում» բաժնում խոսվում է «ռեբուսների» կամ էլ «քվանտոր բառերի», «ալգորիթմների» մասին: Շատերի համար այդ բառերն անծանոթ են, դրանք չեն օգտագործվում կենցաղում: Դպրոցականներին շփոթեցնում է նաև տեսական մտքերի արտացոլումը նկարներում:
«Հանրահաշիվ – 3» դասագրքում նույնպես կան անհասկանալի օրինակներ ու երեխաների ընկալման համար դժվար տերմիններ, որոնք նյարդայնացնում են նույնիսկ ծնողներին ու ուսուցչներին: Դասագրքերի դժվար առաջադրանքները լուծելու համար կամ մասնագետ է հարկավոր, կամ էլ ծնողները ստիպված են դասուսույց վարձել:
Թեստերում կարելի է նաև հանդիպել նմանատիպ հարցեր. «Ի՞նչ հոտ է գալիս Ա. Շագիի «Քոչ» պատմվածքի հերոս Քերիմ պապիից»: Պատասխանի տարբերակներն են. քրտինքի հոտ, հոտավետ օճառի, գոմաղբի հոտ, ոչխարի հոտ:
Կամ էլ աշակերտների հոգեբանությունը ստուգելու համար նախատեսված թեստից հարց. «շունն ավելի շատ հավի՞, թե՞ կատվի է նման»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան