Քեթրին Էշթոնը ողջունել է Սարգսյան -Ալիև հանդիպումը
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Վիեննայում կայացած հանդիպման վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը՝
«Գերագույն հանձնակատարը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց բարձր մակարդակի հանդիպումները վերսկսելու ուղղությամբ ջանքերը:
Նախագահների ՝ առաջիկայում կրկին հանդիպելու և բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը խրախուսելի է:
ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԼՂ հակամարության կարգավորմանն ուղղված վերսկսված ջանքերին և հետագայում աջակցություն ցուցաբերել խաղաղության ստեղծմանն ուղղված ջանքերին, ամբողջովին փոխլրացնելոով ԵԱՀԿ Մինսկի խմբին»: