«Forbes». Աշխատեք Ադրբեջանի հետ, սակայն պատրանքների գիրկը մի ընկեք
«Forbes»-ը տպագրել է Մարկ Անդոմանիսի՝ «Ադրբեջանը բացարձակապես չի կարող հանդիսանալ քաղաքական բարեփոխումների համար մոդել» խորագրով հոդվածը:
Հոդվածագիրն անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը Մեթյու Բրայզայի արված հայտարարություններին ու գրել.
«Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը ցնցող հոդված էր տպագրել: Ես ասում եմ «ցնցող» որովհետև չափազանց հազվադեպ է լինում, երբ տեսնում ես, որ մի երկիր, որտեղ մարդու իրավունքների արձանագրությունները սարսափելի վատ են, իսկ դեսպանը նշում է, որ Ադրբեջանը ջանքի չի խնայում «բարեփոխումներ» կատարելու համար:
Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներինց մեկը: «The Economist Intelligence Unit’s» ժողովրդավարության ինդեքսով Ադրբեջանը 167 երկրների շարքում զբաղեցրել է 139-րդ հորիզոնականը: Եվ միայն այս կառույցը չէ, որ արձանագրում է Ադրբեջանում առկա իրավիճակի մասին:
«Freedom House»-ը Ադրբեջանին դասել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ Ռուսաստանի հետ հավասար մակարդակում: «The Polity IV» հետազոտական նախագիծը նույնպես Ադրբեջանին դասել է առավել բռնապետական ու ռեպրեսիվ երկրների շարքում:
Արդյո՞ք այսքանից հետո Արևմուտքը պետք է գործ ունենա Ադրբեջանի հետ: Իհարկե, ուղղակի մենք չպետք է ձևացնենք, որ գործ ունենալով բռնապետական կառավարության հետ, ամեն ինչ անում ենք մեր աժեքների համար: Մենք այդպես չենք վարվում. Ադրբեջանի կառավարությունը չի կիսում Արևմուտքի արժեքները, չէ որ մի շարք անկախ հաստատություններ նրան դասում են աշխարհի ամենափակ քաղաքական համակարգ ունեցող պետությունների շարքում:
Միշտ էլ հակամարտություն կա ժողովրդավարության և շահերի միջև և գործ ունենալ Ադրբեջանի նման երկրի հետ, առևտրական համաձայնությունն այնքան էլ լավը չի լինելու: Աշխատեք Ադրբեջանի հետ, սակայն պատրանքների գիրկը մի ընկեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում