Բողոքի դուրս եկած ՀԷՑ աշխատակիցների հետ հանդիպման է իջել Բիբինը (լուսանկարներ)
Էներգետիկներն այսօր առավոտից կրկին բողոքի են դուրս եկել: Այս պահին բողոքող աշխատակիցների հետ հանդիպման է իջել «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Նրանց խնդրին Panorama.am-ն անդրադարձել էր օրեր առաջ: Բանն այն է, որ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների տեղեկացրել են, որ երկու ամսից էլ չեն աշխատելու` հիմնավորելով թե ընկերությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվելու:
Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանը Panorama.am-ին հայտնել էր, որ իրեն ու դեպարտամենտի 41 աշխատակիցների ևս այդ մասին տեղեկացրել են.
«Նրանք ամենաբարձրագույն որակի մասնագետներ են, ամենաքիչը աշխատել են ընկերությունում 10 տարի, ունեն տարբեր աստիճանի և տեսակի պարգևներ»:
Նախորդող հրապարակումներ`
«Էներգետիկը հո՞ չի գնա պեռաշկի ծախի». Ինչպես են աշխատանքից հեռացնում ՀԷՑ-ում
«Բիբին, հեռացիր». ՀԷՑ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում