Դավիթօղլուն կգա՞ Երևան
«Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Երևան մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու Երևանում դեկտեմբերի 12-ին:
Այս տեղեկատվությունը երեկ անուղղակիորեն հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով Facebook-ի իր էջում գրել է, որ ՍՏՀ պետությունների արտգործնախարարների 29-րդ հանդիպմանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել Կազմակերպության անդամ երկրների ԱԳ բոլոր ղեկավարներին:
Ի դեպ, երեկ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ մտադիր է գալ Երևան, սակայն վերջին որոշումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններից»,-գրել է «Ժամանակ»-ը: