Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարողները կառավարության դիմաց էին
«Ձեռքներդ հեռու մեր աշխատավարձից», «Պարտադիրը հանել օրենքից», «Stop թալանին» այս ու այլ կարգախոսներ պարունակող ցուղապաստառներով «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» ֆեյսբուքյան նախաձեռնությունն» այսօր բողոքի ակցիա է անցկացնում կառավարության շենքի առջև:
«Մենք այստեղ ենք` մեր ուղիղ խոսքն ասելու կառավարությանը»,-ասացին նրանք` պահանջելով հետ կանչել օրենքը:
Նրանց հաշվարկներով, հունվարի մեկից ուժի մեջ մտնող օրենքի կիրառման հետևանքով 7-13 տոկոսվ կկրճատվեն եկամուտները, ինչը կվատացնի քաղաքացիների սոցիալ տնտեսական վիճակը: Նրանք նշեցին, որ մարդիկ չեն վստահում, որ իրենց փողերը հետագայում թոշակի տեսքով կվերադրձվեն իրենց:
«Ծայրահեղ վատ հետևանքների կհանգեցնի այս օրենքը»,-իրենց խոսքում ընդգծեցին բողոքի ակցիայի մասնակիցները:
«Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի 1-ից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ենք լինելու մեր աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առկա են բազում դրույթներ, որոնք հակասում են ՀՀ սահմանադրությանն ու սոցիալական արդարության սկզբունքներին: Մեր պահանջով ս. թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ պետք է տեղի ունենար արտահերթ նիստ, սակայն այն տեղի չունեցավ քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի բոյկոտի արդյունքում: Սա անընդունելի և դատապարտելի քայլ էր նշյալ կուսակցությունների կողմից:
Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր պայքարն առավել մեծ թափով և այնքան ժամանակ, քանի դեռ ըստ էության լուծումեր չեն տրվել մեր կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես՝ օրենքից հանել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը:
Ինչպես արդեն տեղյակ եք, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հեղինակը ՀՀ կառավորությունն է: Հետևաբար պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ևս հաշվի նստի մեզ հետ և իրավական լուծում տա մեր կողմից բարձրացված հարցերին»,-ասված է նախաձեռնության նախապես տարածած հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակումներ`
«Մենք մինչև վերջ պայքարելու ենք». «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնություն
Ակցիան շարունակվում է ՀՀԿ գրասենյակի դիմաց. «ՀՀԿ-ն մինչև ժամը 3-ը ժամանակ ունի»
Մ. Առաքելյան. Հիմա էլ է հնարավոր վճարել արժանապատիվ թոշակ
Մտածում ենք երիտասարդների բարեկեցության մասին, իսկ իրենք բողոքո՞ւմ են. Պատգամավորը՝ պարտադիր կուտակային համակարգի մասին
Է.Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը
Հայաստանցիների կենսաթոշակները կկառավարեն ավստրիացիները
ԿԲ-ն գրանցեց «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթին»