Ոստիկանությունը ՀԱԿ-ի հետ համաձայն չէ. Տեսախցիկներն արդյունավետ են
Ոստիկանության պաշտոնյաններն իրենց ելույթներում մշտապես դրական են գնահատել տեղադրված արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը: Անդրադառնալով ՀԱԿ տարածած հայտարարությանը, Panorama.am-ին ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, ՀԱԿ համարում է, որ ավտոճանապարհներին և Երևանի փողոցներում տեղադրած արագաչափերը, տեսախցիկները և վճարովի կանգառները, որ, իբր, կոչված են նպաստելու անվտանգ երթևեկության ապահովմանը, ըստ պաշտոնական վիճակագրության, ոչ մի նմանօրինակ դրական արդյունք չեն արձանագրել, ընդհակառակը՝ վերջին 4 տարում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանցում զոհերի թիվը տարեցտարի աճել է։
Կուսակցությունը հիմք ընդունելով այդ արդյունքները նաև առաջարկություններ էր ներկայացրել` օրինակ երթևեկության կանոնների համար սահմանված տուգանքները կրճատել հինգ անգամ, իսկ տուգանքներից գոյացած գումարի 70 տոկոսը մուտքագրել պետական բյուջեի հատուկ հաշվեհամար և այն որպես սուբսիդիա տրամադրել ներքաղաքային ուղևորափոխադրումները 100 դրամ և միջքաղաքային փոխադրումների սակագները հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու համար:
Ոստիկանության վարչությունից ասացին, որ առաջարկություններն իրենց չէ ուղղված, քանի որ այդ հարցերը կարգավորվում են օրենքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները