Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին հետևելու իր քաղաքացիների էլեկտրոնային փոստերը . «The Guardian»
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիր է կնքել, որով իրավունք է ձեռք բերել հետևելու Բրիտանիայի քաղաքացիների էլեկտրոնային ակտիվությանը: Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը, հղում անելով ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի գաղտնածերված փաստաթղթերին:
Պարբերականի տվյալներով, ԱՄՆ Ազգային անվտնագության գործակալության և բրիտանական Կառավարական կապի կենտրոնի (GCHQ) միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ամերիկյան գերատեսչության աշխատակիցները կարողացել են հետևել և վերլուծել բրիտանացիների էլեկտրոնային նամակագրությունները, IP հասցեներն ու հեռախոսազրույցները: Հատուկ ծառայությունների միջև համապատասխան համաձայնագիրը կնքվել է դեռևս 2007 թ-ին:
Նշվում, թե նախկինում համարվում էր, թե Բրիտանիայում նմանօրինակ գաղտնալսման պրակտիկա գոյություն չունի: Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան հանդիսանում են, այսպես կոչված, «Հինգ աչքե8ի միության» (Five Eyes, FVEY) անդամներ, որի շրջանակներում իրականացվում է հետախուզական գերատեսչությունների սերտ համագործակցություն, գաղտնի տեղեկատվության փոխանակում, և որոնք առնչվում են միության մեջ չմտնող երկրների քաղաքացիներին: 1946 թ-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի միջև կնքված համաձայնագիրը, մասնավորապես, օգտագործվել էր ԽՍՀՄ-ի դեմ միացյալ հետախուզություն իրականացնելու նպատակով: Հատկանշական է, որ «FVEY» միության աշխատանքի սկզբունքները չեն ներառել անդամ պետությունների քաղաքացիներին հետևելու լիազորություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին