Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը ՏԻՄ ընտրություններում խոստացել է աջակցել արվամոլներին, լեսբուհիներին և տրանսվիստիտներին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) իր աշխատասենյակում ընդունել է Թուրքիայի «լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ» (ԼԳԲՏ-LGBT) կազմակերպության ներկայացուցիչներին և խոստացել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մեծ աջակցություն ցուցաբերել: Այդ մասին հայտնում է թուրքական «Հաբեր» լրատվական կայքը:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մելդա Օնուրի ուղեկցությամբ տեղի է ունեցել Քըլըչդարօղլուի և սեռական փոքրամասնություների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է սեռական փոքրամասնությունների դերը Գեզի զբոսայգու իրադարձություններում, ինչպես նաև անդրադարձ է եղել ԺՀԿ-ի օրակարգին:
«Ermenihaber.am»-ը` հղում անելով «Հաբեր» լրատվական կայքին, տեղեկացնում է, որ ԼԳԲՏ -ի ներկայացուցիչները քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն են հայտնել` նշելով, որ ժողովրդահանրապետականներն իրենց ոգևորում են: Քըլըչդարօղլուն իր հերթին նշել է, որ իրենք զգացված են ԼԳԲՏ-ի ներկայացուցիչների՝ Գեզի զբոսայգու իրադարձություններում ունեցած կարևոր դերից, ինչպես նաև միշտ հետևում են նրանց աշխատանքներին:
Ընդդիմադիր առաջնորդը ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներին խորհուրդ է տվել ընտրություններին առաջադրել սոցիալ-դեմոկրատական սկզբունքներին տեր որևէ թեկնածու: Քըլըչդարօղլուն, հարցը դիտարկելով որպես ԼԳԲՏ-ի և մարդու իրավունքների խնդիր, հայտնել է, որ ԺՀԿ-ն կանի հնարավոր ամեն բան՝ աջակցելու սեռական փոքրամասնություններին:
Նշվում է, որ Ստամբուլի Շիշլի և Բեշիքթաշ համայնքների, ինչպես նաև Ադանայի և Մերսինի քաղաքային կառավարման խորհուրդների անդամ դառնալու ցանկություն են հայտել սեռական փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում