«Բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում»՝ AppCON 2013-ի համաժողովի հիմնական թեման
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի հետ համատեղ հայտարարում են AppCON 2013-ի միջազգային համաժողովի անցկացման մասին: Բջջային հավելվածների և բովանդակության զարգացման միջազգային և տեղական ժամանակակից միտումներին նվիրված համաժողովն իր աշխատանքն այսօր մեկնարկեց «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում: AppCON 2013-ի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը:
Միջոցառմանը մասնակցում են խոշոր և միջին բիզնեսի ավելի քան հարյուր ներկայացուցիչ, բջջային հավելվածների մշակողներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բջջային բովանդակության միջազգային զարգացման միտումներին և հայաստանյան շուկայում լավագույն փորձի կիրառմանը նվիրված համաժողովին ելույթ ունեցան «Մայքրոսոֆթ», SPB TV, PicsАrt, mLab ECA և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները:
«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը իր ողջույնի խոսքում նշեց, որ հայկական բջջային բովանդակության զարգացման թեման շատ արդիական է, իսկ այդ հեռանկարային շուկայի զարգացման անհրաժեշտությունը շատ կարևոր է ինչպես վերջնական սպառողի, այնպես էլ ամբողջ տնտեսության համար:
«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը կրկին անգամ հանդես է գալիս երկրի տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրով՝ հասարակությանը և բիզնեսին ներգրավելով այս բնագավառի ամենահեռանկարային ուղղության զարգացման գործում: Հուսով ենք, որ համատեղ ջանքերի և օտարերկրյա գործընկերների փորձի շնորհիվ, ովքեր այսօր հրավիրվել են մասնակցելու մեր համաժողովին, մենք կորոշենք տեղական բջջային բովանդակության զարգացման հիմնական ուղղություններն՝ ի շահ տնտեսության, երկրի և հաճախորդների», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կարծում եմ, որ ծրագրավորողների և բիզնեսի, կրթության, մշակույթի ու հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների համատեղ քննարկումները կվերածվեն սերտ համագործակցության և կհանգեցնեն Հայաստանում բջջային բովանդակության զարգացմանը»,- նշել է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:
Ելույթներից հետո համաժողովի մասնակիցներն մասնակցել են «Բջջային տեխնոլոգիաները բիզնեսում» և «Բջջային տեխնոլոգիաների և բջջային բովանդակության զարգացումը հանրային սեկտորում» թեմաներով քնարկումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին